Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վանքից վանք նախաձեռնությունը Դեղձնուտի վանքում էր

Այս խումբը ստեղծվել է Տավուշի վանական համալիրների, խաչքարերի, պատմամշակութային հուշաձանների ճանաչման, խնդիրների վերհանման և խնդիրների լուծումներ գտնելու համար։ Թեմի հոգևորականները մշտապես մասնակից են խմբի ծրագրերին։ Այս անգամ՝ Դեղձնուտի վանքի բարեկարգման աշխատանքներին մասնակցեցին թեմակալ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Թովմաս սարկավագ Առաքելյանը։ Բարեկարգման աշխատանքներին մասնակցում էր նաև Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը։

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի տոնը․ Նոր Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի Նոր Վարագավանք։ Երեկ գիշերային հսկում կատարեցինք Նոր Վարագավանքում, իսկ այսօր Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։ Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի մասունքը հասավ իր տուն՝ Նոր Վարագավանք

Այսօր Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի իր տուն՝ Նոր Վարագավանք։ Երեկոյան մասունքը հասավ Բերդ քաղաք, որտեղ անդաստան կատարվեց՝ օրհնվեցին աշխարհի չորս ծագերը։ Այնուհետև հանդիսավոր թափորը մասունքն ուղեկցեվ Նոր Վարագավանք, որտեղ Հանգստյան ժամերգություն կատարվեց։27.09.2020թ-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Առավոտյան ժամը 10:00-ին Պատարագ կմատուցվի Նոր Վարագավանքում։ ․․․2004 թվականից Վարագա

... Ավելին.

Հաղարծինն ավետեց Քրիստոսի Ծնունդը. Ճրագալույցի եպիսկոպոսական Սուրբ Պատարագ վանքում

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16): Հունվարի 5-ի երեկոյան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի ծնունդը: Հաղարծին վանքում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանը: Հատկանշական է Ճրագալույցի Պատարագի

... Ավելին.

ԽՈՐԱՆԱՇԱՏ 800․ ՈԳԵՂԵՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ

Այս տարի տոնում ենք միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանքի 800-ամյակը։ Այս առիթով Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Խորանաշատի վանքում 1224թ-ին ստեղծված Ավետարանը կտեղափոխվի Խորանաշատի վանք։ Այսօր Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին հաջորդեց «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը. ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված ձեռագրերի նմուշներ։ Սրանով ազդարարվեց Խորանաշատի 800-ամյակին նվիրված

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ

Հունվարի 5-ին Հաղարծնում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Պատարագը երգում էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, խորանին էլ ծառայում էին փոքրիկ դպիրները։ Բագրատ Սրբազանի խոսքերով՝ Սուրբ Ծնունդը ճանապարհորդության պատմություն է՝ մոգերի անցած ճանապարհը, աստղի ճանապարհը․ «Մոգերը երկար ճանապարհ անցան՝ գալու-հասնելու այն վայրը, որտեղ առաջնորդել էր իրենց աստղը։ Մարդու և

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակում ե՞ն, հարցնում եմ զինվորականներից մեկինՉէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է:Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են հակառակորդի դիրքերից:

... Ավելին.

Շխմուրադ վանական համալիր

Համալիրը գտնվում է Ծաղկավան գյուղից 6-7 կմ հարավարևելք` Վարագաջուր գետի ձախափնյա գեղեցիկ հովտում: Միջնադարում Շխմուրադ վանական համալիրը եղել է նշանավոր մշակութային և լուսավորչական կենտրոն, ուխտատեղի: Դժբախտաբար քիչ ուսումնասիրված վանքերից է: Վանական համալիրը կառուցվել է XII-XIII դդ.: Բաղկացած էր եկեղեցուց, գավթից, ժամատնից և մատուռից: Ուներ նաև միաբանների խցեր և պարիսպ: Ս. Աստվածածին եկեղեցի -կառուցվել է 1181-1184

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակո՞ւմ են, հարցնում եմ զինվորականներից մեկին։ -Չէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է: Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են

... Ավելին.



Translate »